Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները հոկտեմբերի 31-ին Անդրանիկի փողոցի հարակից տարածքում հայտնաբերել, ապօրինի զենք, զինամթերք կրելու և պահելու հիմքով ձերբակալել և բաժին են տարել 26-ամյա մի երիտասարդի: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ զննությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված երեք փամփուշտով:

Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Կատարվում է նախաքննություն: