ՀԱՄԱՍ-ի մարտիկը «խելահեղ վազք» է իրականացրել թաքստոցից և «ռումբ է տեղադրել» իսրայելական «Մերկավա» տանկի վրա՝ Գազայի Զեյթուն շրջանում բախումների ժամանակ, գրում է The War Zone-ի սյունակագիր Հովարդ Ալթմանը։
Ինչպես նշում է հեղինակը, սաղավարտի վրա տեղադրված տեսախցիկի տեսանյութը, որը շարժումը տարածել է սոցիալական ցանցերում, ցույց է տալիս, թե ինչպես ՀԱՄԱՍ-ի մարտիկին հաջողվել է դուրս գալ ստորգետնյա ապաստարանից, «ռումբ տեղադրել» «Մերկավա»-ում, փախչել դրանից, կրակել տանկի վրա նռնականետով, այնուհետև վերադառնալ իր թաքտոց:
«Մարտիկը հելահեղ ինը վայրկյանանոց վազք է իրականացնում դեպի տանկ և տեղադրում ինքնաշեն պայթուցիկ սարք՝ պատրաստված RPG հրթիռային նռնակից, տանկի կորպուսի վրա՝ դրա աշտարակի հետևի մասում», - գրում է Ալթմանը:
Նռնականետից կրակոցից հետո տանկի վրա կրակի վառ բռնկում է երևում, մինչդեռ անհասկանալի է մնում, թե այն ինչ վնաս այն կարող էր ստանալ, շարունակում է դիտորդը։ Նրա խոսքով՝ կադրերից երեւում է նաեւ, որ այդ պահին մոտակայքում եղել են իսրայելական այլ զրահամեքենաներ, իսկ տանկերից մեկն ամբողջությամբ շրջվել է դեպի պաղեստինյան շարժման մարտիկները։
Ինչպես նշում է հեղինակը, տեսանյութում երևում է զրահատեխնիկայի խոցելիությունն այն պայմաններում, երբ այն չի գործում հետևակի ուժերի հետ համատեղ։ Բացի այդ, սա «ամենամեծ մարտահրավերներից մեկի» օրինակ է, որին Իսրայելի բանակը կարող է հանդիպել ցամաքային գործողության ժամանակ: «ՀԱՄԱՍ»-ի մարտիկը կարողացավ անարգել վազել տանկի մոտ, այնուհետև վերադառնալ թունելի մուտք և կրակել նռնականետից», - նշում է Ալթմանը:











