Չկա այնպիսի առաջնագիծ, որ ակրող է զսպել հակառակորդին, եթե կողմը միայն պաշտպանությամբ է զբաղված: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, ազատամարտիկ, «Ողջ մնալու արվեստ» կառույցի ղեկավար Վովա Վարդանովը:
«Որովհետեւ հակառակորդը կարող է բռունցք հավաքի եւ ճեղքի այնտեղ, որտեղ իրեն հարմար է: Խնդիրը նրա մեջ է, որ նրանք իրավասու չեն այդքան հեռավրության վրա, նրանք պատասխանատու են առաջնագծի համար: Առաջնագծում ՊՆ-ն իր պարտավարությունները անում է, իսկ երկրորդ գծում ՊՆ-ն պարտավոր է որոշ գործողություններ անել, որը մենք անում ենք՝ ստանալ թույլտվություն ներքին իշխանություններից, հուսամ՝ ՊՆ ինժիներական վարչությունը չի խախտել օրենքը եւ ստացել է համաձայնություն, ոնց որ միշտ մենք ենք ստանում հողատերերից»,-ասաց նա:
Վարդանովը նշում է, որ ինքը 40 տարվա փորձ ունի պաշտպանության ոլորտում եւ լավ է հասկանում,որ բնակավայրերը պետք է պաշտպանված լինեն նաեւ խորը թիկունքում:
«Մի քիչ էլ դառը փորձ ունեմ, երբ որ գումարտակը տարա Կարմիր Շուկա ԳՇ պետի հրամանով, ես գումարտակիհրամանատարն էի, սկսեցի ձեւավորել չկահավորված առաջնագիծ: Որպեսզի նման իրավիճակում չհայտնվեն իմ որդիները, ես այդ ինժեներական կառույցները անում եմ այնտեղ, որտեղ, իմ կարծիքով, վտանգները մեծ են: Առաջ զգուշացնում էի Արցախում 6 հարվածային ուղղությունների վերաբերյալ, հիմա չեմ զգուշացնում, սարքում եմ»,-ասաց նա:
Հարցին, թե ՈՄԱ-ի բավական մեծ ընդգրկում ունեցող դրամահավաքի համար արդյոք ներքին հրահանգ չի եղել, Վարդանովը ասաց, որ նման բան չի եղել եւ ՊՆ-ն էլ նման իրավասւություն չունի:











