Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեն ձերբակալել է ծայրահեղական խմբի 12 անդամների, որը հետապնդում էր աշխարհիկ կարգի տապալման նպատակ, տեղեկացրել է Informburo-ն։
Նոյեմբերի 15-ին Ազգային անվտանգության կոմիտեի աշխատակիցները ահաբեկչության քարոզչության, ինչպես նաեւ ծայրահեղական խմբի ստեղծման, ղեկավարման եւ գործունեությանը մասնակցության կասկածանքով ձերբակալել է նրա 12 անդամի։ Գործողությունն իրականացվել է Աստանա, Աթիրաու, եւ Ժեզկազգան քաղաքներում։
Քննության վարկածով՝ ձերբակալվածները հետապնդել են Ղազախստանում աշխարհիկ կարգի տապալման նպատակ։ Դրա համար տարածել են ծայրահեղական գաղափարախոսություն եւ հավաքագրել նոր կողմնակիցների։
Գործով անցնողների բնակության վայրերում խուզարկությունների ժամանակ առգրավվել են արգելված գրականություն եւ այլ նյութեղեն ապացույցներ։
Խմբավորման որոշ անդամներ դատվածություն ունեն ծանր հանցագործությունների, այդ թվում ոստիկանության աշխատակցի սպանության, ավազակության, թալանի, կողոպուտի եւ բռնաբարության կատարման համար։











