Դեկտեմբերի 8-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության 3-րդ բաժանմունքի ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներն օպերատիվորեն իրացրին։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք մայրաքաղաքի Շիրակի և Շարուրի փողոցների խաչմերուկում հայտնաբերել, ձերբակալել ու ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 41-ամյա մի գյումրեցու։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մեթադոնային լուծույթ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։