Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը չի կարողացել մուտք գործել մտնել Դաունինգ Սթրիթի սեփական նստավայր՝  Նիդեռլանդներից իր գործընկեր Մարկ Ռյուտեի ընկերակցությամբ: Միջադեպի տեսանյութը հրապարակել է The Telegraph պարբերականը։

Սունակը հանդիպել է Ռյուտտին, նրանք իրար ձեռք են սեղմել շքամուտքում և փորձել ներս մտնել, բայց դուռը փակվել է։ Երկու երկրների ղեկավարները մի քանի վայրկյան միջոցներ էին փնտրում նստավայր մուտք գործելու համար, մինչև թիկնապահները դուռը կբացեին:

Ավելի ուշ Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակում բացատրել են, որ անվտանգության նկատառումներից ելնելով մուտքի դուռը ներսից կողպում են։