Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները դեկտեմբերի 15-ին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Դավթաշենի բաժանմունք են տեղափոխել 50-ամյա մի տղամարդու։ Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է բյուրեղանման զանգված։ Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մեթամֆետամին է, ձեռք է բերել Տելեգրամ ալիքի միջոցով՝ անձնական օգտագործման համար։

Կատարվում է նախաքննություն։