Հայաստանը պատմականորեն Եվրոպայի կարևոր մասն է: Այս մասին հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց պաշտոնական այցով Երեւանում գտնվող Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը։

Հույն նախարարը վստահեցրել է իր երկրի իշխանությունների պատրաստակամությունն աջակցելու Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին։

Նրա խոսքով, Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների զարգացումն ու խորացումը կարևոր է ոչ միայն Հայաստանի Հանրապետության բարեկեցության բարձրացման տեսանկյունից։ «Սա կարևոր է նաև Եվրոպայի համար։ Հայաստանը Եվրոպայի կարևոր մասն է. Պատմականորեն այդպես է եղել»,- ընդգծել է Գերապետիտիսը։

Հույն նախարարը նշեց, որ քայլերը լինելու են հետևողական։ Որպես օգնության օրինակ՝ նա մատնանշեց Լեռնային Ղարաբաղից բռնագաղթված հայերի բնակարանային ծրագրի իրականացման նախապատրաստական ​​աշխատանքները։