«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը ներկայացնում է «Չլռելու արժեքը» շարքի վերջին վիդեոզրույցը:
«Չլռելու արժեքը»-ի շրջանակներում արդեն ներկայացվել է այն վիճակը, որում հայտնվել են «Հրապարակ», «Ժողովուրդ» եւ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթերը` զրպարտության մասին հոդվածը ապաքրեականացնող օրենսդրական փոփոխություններից հետո:
Այժմ նախաձեռնությունը ներկայացնում է հայկական մամուլում տպաքանակով առաջին տեղը զբաղեցնող (օրական մոտ 8000) «Հայկական ժամանակ» օրաթերթի չլռելու արժեքը: Պատմում է օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանը:











