Հայաստանում ԵՄ առաքելությունը փորձել է «հոտոտել» Ռուսաստանի գործողությունները տարածաշրջանում, Մոսկվան քննարկել է դա Երեւանի հետ։ Այս մասին մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

 «Հայաստանում ԵՄ առաքելությունը սկսել է ակտիվորեն հետաքրքրվել մեր սահմանապահների աշխատանքով, որոնք տեղակայված են երկրում։ Եվ, ըստ էության,  չի զբաղվել վստահության ամրապնդման ինչ-որ միջոցներով, այլ փորձել  է հոտոտել, թե ինչը որտեղ է տեղի ունենում, ինչպես է այնտեղ՝ Ռուսաստանում, ինչ է անում, ինչ կոնկրետ խնդիրներ է դնում։ Դա նույնպես հայտնի է, մենք դա քննարկել ենք հայ բարեկամների հետ բազմիցս»,- ասել է Լավրովը։