Փետրվարի 2-ին Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատանը տեղի է ունեցել չինական Ամանորի (Գարնան տոն) տոնակատարությունը։

Ողջույնի խոսքով հյուրերին դիմել է Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը, ով շնորհավորել է հավաքվածներին տոնի առթիվ և նշել, որ հայ-չինական հարաբերությունները նոր մակարդակի են բարձրացել։

Ելույթ է ունեցել նաև Չինաստանում Հայաստանի նախկին դեսպան Սերգեյ Մանասարյանը։ Նա նշել է, որ բոլոր ոլորտներում հայ-չինական հարաբերությունների զարգացումն ավելի ու ավելի շատ նոր ու հետաքրքիր նախագծեր է ստեղծում։

Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները, որտեղ չիներեն է դասավանդվում, «Կոնֆուցիուս» ինստիտուտի ուսանողները, պարային խմբեր և մարտարվեստի ներկայացուցիչներ։

Չինական Նոր տարին, որը բառացի թարգմանվում է որպես Գարնանային տոն, հին ժամանակներից ի վեր Չինաստանի գլխավոր և ամենաերկար տոնն է։

Չինաստանում Ամանորը նշում են լուսնային օրացույցի համաձայն, ինչի պատճառով տարեթիվը ամեն տարի փոխվում է։ Չինաստանում տոնի առաջին օրը համընկնում է ձմեռային արևադարձից հետո երկրորդ նորալույսի հետ (այսինքն՝ դեկտեմբերի 21-ից հետո)։ Ի դեպ, Չինաստանում դիմավորելու են ոչ թե 2024 թվականը, այլ 4721 թվականը։

Ամեն տարի հովանավորվում է կենդանակերպի 12 որոշակի գույնի կենդանիներից մեկը, որը համապատասխանում է հինգ տարրերից մեկին (հող, ջուր, կրակ, մետաղ, փայտ): Չինական Նոր տարին 2024 թվականի խորհրդանիշը կլինի Վիշապը և Փայտ տարրը, իսկ տարվա գլխավոր գույնը՝ կանաչը։ Վիշապը կենդանակերպի բոլոր նշանների մեջ միակ առասպելական արարածն է։ Ենթադրվում է, որ այն բերում է հաջողություն և բարգավաճում:

418936327_370124879075482_2240632584240309338_n.jpg (221 KB)

418961828_807181877882570_6979321534336505222_n.jpg (234 KB)

419007879_750831823278599_781404119076577927_n.jpg (247 KB)

419018242_1491959838050289_8381123537005811110_n.jpg (181 KB)

419242492_3618119711764899_6725090486368103571_n.jpg (315 KB)

420490365_1689624708112900_6713500682081435339_n.jpg (231 KB)

420563151_1125314398826971_6106024529769263559_n.jpg (220 KB)