Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան 9 հասցեի բնակիչները բողոքում են, որ արդեն մեկ շաբաթ է, բակում գտնվող կոյուղու դիտահորը խցանված է, կեղտաջուրը լցվում է առաջին հարկի բնակարան: Շենքի բնակչի խոսքով, շաբաթվա ընթացքում թե՛ քաղաքապետարան են դիմել, թե՛ համայնքապետարան, թե՛ «Վեոլիա Ջուր» ընկերություն, սակայն խնդիրն այդպես էլ չի լուծվել:
Քաղաքապետարանից հայտնել են, որ խնդրով «Վեոլա ջուրը» պետք է զբաղվի, բնակիչները դիմել են, սակայն ընկերությունը քայլեր չի ձեռնարկել:
«Դիտահորը մի շաբաթ ա լցված ա, կեղտաջուրը տուն ա լցվում»,-այսօր NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ 67-ամյա Թամարա Մարկոսյանը:
NEWS.am-ի հետ զրույցում, «Վեոլիա ջուր» ընկերությունից հայտնեցին, որ շաբաթ օրն են խնդրի մասին տեղեկացել, այսօր էլ խնդիրը լուծել են:
Սակայն բնակիչները հավաստիացնում են, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունից ոչ ոք չի գնացել, խնդիրն էլ դեռևս լուծված չէ:











