Հայ առաքելական եկեղեցու աջակիցնեըը հավաքվել են Մայր Աթոռում՝ եւ հավաք են իրականացնում՝ ի պաշտպանություն եկեղեցու:
«Ակցիայի նպատակն այն է, որ ի լուր աշխարհի եւ այն անձանց, որոնք փորձում են ոտնձգություն իրականացնել եկեղեցու, հոգեւոր հայրերի դեմ, որ հասկանան, որ նրանք երբեք չեն կարող հասնել իրենց նպատակներին: Եկեղեցին այսօր միակ կանգուն կառույցն է, որին իշխանության ձեռքը չի հասել»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նշենք, որ ակցիային մասնակցում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը:
Հիշեցնենք, որ օրեր շարունակ հոգեւորականների դեմ արշավ է իրականացվում. Անդրանիկ Դովլաթբեկյան անունով ֆեյսբուքյան օգտատերը զրպարտող նյութեր է տարածում, հավաքներ կազմակերպում:











