Միայն ատեստավորմամբ զինված ուժերում զինծառայողների վարձատրությունը բարձրացնելու փորձերը համակարգային լուծում չեն, այդ առումով կարևոր ենք համարում բազային աշխատավարձի փոփոխության հարցը, որի շուրջ աշխատանք ենք իրականացնում: Այս մասին այսօր՝ փետրվարի 29-ին, Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա նշեց, որ արդեն մեկուկես տարի  քննարկվում է զինծառայողների ատեստավորման որոշումը,  որ ատեստավորմամբ աշխատավարձ է բարձրացվում։

«Մինչև հիմա  ատեստավորմանը մասնակցել է 5908 զինծառայող։ Տպավորություն է ստեղծում իշխանությունը, որ զինծառայողների աշխատավարձը բարձրացել է։

5908-ից 2957-ի աշխատավարձը չի բարձրացել, անբարար են ստացել։ Ոչ թե վատ զինծառայող են,  գիտելիքներն է պակաս, այլ հազար տեսակ պատճառներ կան։ Ատեստացիան բալանասը չէ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։