Ես ունեմ բարձրագույն կրթություն, ունեմ 27 տարի զինված ուժերում աշխատելու փորձ, քաղաքացիական բնագավառում աշխատելու փորձ, բայց հիմա իմ մեքենայով տաքսի եմ վարում, որպեսզի իմ կարիքները հոգամ: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, «ՀՀ կառավարության՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների բավարարման ծրագիր․ մտահոգություններ ու առաջարկներ» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը:

«Այնպես չէ, որ մենք խուսափում ենք աշխատանք։ փնտրելուց, բայց նաեւ գիտենք, թե ինչ ցածր վարձատրությամբ աշխատանք։ է, միջինը 100-120 հազար դրամ: Այնպես չէ, որ բոլորը կարողանում են աշխատանք։ գտնել: Օրինակ, իմ աղջիկը տարբեր տեղեր ռեզյումեն ուղարկել է, մի քանի տեղից հարցազրույցի են կանչել, ասել են՝ պատասխանը կուղարկենք, կզանգենք, բայց չեն զանգել: Այսինքն այնպես չէ, որ ձեռքներս ծալած նստած ենք, ձրիակերի տպավորություն թող չստեղծվի: Մենք շատ լավ գիտենք՝ աշխատանքն ինչ է, ես 17 տարեկանից առ այսօր աշխատում եմ:

Պարզապես, կան արցախցի ընտանիքներ, որոնք աշխատում են, բայց աշխատանքի շուկան հիմնականում կենտրոնացած է Երեւանում, ստիպված են Երեւանում բնակարան վարձել՝ 200-350 հազար դրամով, եւ այդ ստացած գումարը պարզապես օգնում է, որ եւ բնակվարձը փակեն, եւ գոյատեւեն»,-ասաց նա:

Իր հերթին «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ Վարչության անդամ Գեղամ Միքայելյանն ասաց. «Աշխատանք չկա, անգամ պահեստազորի գնդապետը ուզում է շատ ցածր վարձատրվող աշխատանք գտնել, բայց չկա»: