Սա ձեր երկիրն է, որը կարող է լինել ուժեղ, կազմակերպված, հարուստ, բոլորի հետ նորմալ հարաբերություններ ունեցող եւ բարեկեցիկ ապրել: Ինչ վիճակ է սա, ընտանիք չկա, որի անդամների կեսը դրսերում չի թափառում: Այս մասին Արմավիրում քաղաքացիների հետ հանդիպմանը ասել է ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ դիմելով նրանց:
«Ի՞նչ է փոխվել, եկել էին բան փոխեին չէ՞, ինչին կպել են, ավելի վատ է եղել, բոլոր ոլորտներում ձախողել են: Մեր նպատակը մեկն է եւ դուք մեր կողքին եք, հավատում ենք, պետք է կազմակերպվենք, պետք է այս վիճակից դուրս գանք: Տեսե՞լ եք չէ, պատերազմի ավարտից հետո Ալիեւը 25 անգամ գնացել է Ղարաբաղ, Փաշինյանը վախեցավ մեկ անգամ գնալ, պարզ էր, որ հանձնելու էր Ղարաբաղը: Էսքան ժամանակ դուք տեսել եք՝ ինքը մի թթու խոսք ասի Ալիեւի հասցեին: Պատմությունից, ավանդույթներից հեռացածները միայն մեկ բանի մասին են մտածում՝ իշխանությունը պահել, երկարացնել, վայելել: Տեսեք, ոնց է պտտվում, քանի հազար ոստիկանով է պտտվում, բա ուժեղ մարդը, պետության ղեկավարը իր սեփական երկրում տենց պիտի ման գա՞, է՞ս եք դուք ուզում: Անելու ենք, ժողովուրդ ջան, անելու ենք, եթե վաղը էս գյուղում 15 տղամարդ կանգնի, թույլ չտա որ իրեն վիրավորեն, եթե մյուս գյուղում էլ կանգնի, գնալու է ամբողջ հանրապետությամբ: Հասել է ոսկորին, իսկ մեր ժողովուրդը մի լավ հատկություն ունի, երբ ոսկորին է հասնում, ոտքի է կանգնում եւ ստորներին, տականքներին հեռացնում է եւ վերականգնում է իր երկիրը».- ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում:











