Երբ որ այս իշխանությունը ասում է՝ մենք հաղթաթուղթ ունենք, Ադրբեջանը ճանաչում է մեր տարածքային ամբողջականությունը, դա սուտ է: Այս մասին մարտի 9-ին, Արմավիրում քաղաքացիների հետ հանդիպմանը ասել է ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը:
«Որովհետեւ Ադրբեջանը չի ֆիքսում այն սահմանները, որով ճանաչում է ՀՀ-ն, այստեղ է թակարդը: շատ վտնագավոր մի գործընթաց է գնում, ի սկզբանե այս իշխանությունը ասում էր, մենք պետք է ֆիսքսենք սկզբունքները, թե դելեիմիտացիան ոնց ենք անելու, հետո նոր կստորագրենք խաղաղության փաստաթուղթը: Հիմա այս սկզբունքները չեն ֆիքսվում, էս փաստաթղթում որեւէ ֆիքսված սկզբունք չկա, օրինակ էս քարտեզի հիման վրա իրականացվելու է դելիմիտացիա: Հիմա Ադրբեջանը նոր բան է առաջարկում, ասում է՝ եկեք շրջան առ շրջան, մարզ առ մարզ իրականացնենք դելիմիտացիա, օրինակ Սյունիքում անենք դելիմիտացիա, որը կապ չի ունենալու մյուս տարածքբերի հետ ու ադրբեջանը բերում է մի հատ իքս փաստաթուղթ ու ասում է սա է սկզբունքը, ու նման կերպ մյուս տարածքներում: Սա եւս խնդիր է, որը մեր իշխանությունները ընդունել են, որ խնդիր չկա»,-ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ մյուս վտանագավոր հարցը անկլավների հարցն է, որը այս իշխանություններն ընդունել են, որ այդ տարածքները ադրբեջանական եւ իրենք խնդիր չեն տեսնում, որ Ադրբեջանը գա եւ դրանք զբաղեցնի:
«Ուզում եմ, որ մենք հասկանանք, որ այդ տարածքները ռազմավարական նշանակության են, եւ որ Ադրբեջանը գալու է դրանք վերաբնակեցնի, այդտեղ ռազմական ներկայություն լինի, այսինքն Հայաստանը հյուսիսից հարավ լինելու է ադրբեջանական վերահսկողության տակ»,- ասել է նա:
Գրիգորյանը նշում է, որ երրորդ հարցը այսպես կոչված Զանգեզուրի միջանցքն է, որը Հայաստանի համար էքզիստենցիալ է, որովհետեւ կարող է ընդհատվել Իրանի հետ սահմանը:
«Ընդհանրապես պատերազմից հետո պետք էր նոր դաշնակիցներ ձեռք բերել, իսկ մենք նոր թշնամիներ ենք ձեռք բերում, չի կարելի այնպես անել, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը մեր երկիր տեղափոխվի»,- ասաց նա:











