Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում բնակիչներին հայտնի «Նոր տուն» շինանյութի խանութը վերաբացվել է ավելի ընդարձակ սրահներով ու լայն տեսականիով՝ նույն վայրում, բայց նոր հասցեով՝ Անդրանիկի 149/2։

0U4A8086.JPG (4.75 MB)

«Այս խանութ սրահը վերաբացվել է ամբողջությամբ նոր կոնցեպտով՝ հաշվի առնելով ապրանքատեսականու ցուցադրության համար անհրաժեշտ միջազգային բոլոր ստանդարտները»,- լրագրողների հետ զրույցում նշեց «Բարսիս» ՍՊԸ կոմերցիոն տնօրեն Դավիթ Առաքելյանը։

0U4A7950.JPG (7.72 MB)

Հայաստանի շինանյութի շուկայի հնաբնակներից ու խոշորագույններից մեկը համարվող «Նոր տուն» խանութների ցանցը զբաղվում է մանրածախ և մեծածախ վաճառքով: Նոր մասնաճյուղի եռահարկ սրահներում բարձրորակ շինանյութից բացի՝  առաջարկվում է նաև համաշխարհային հայտնի բրենդերի արտադրության կահույքի մեծ տեսականի։ Դավիթ Առաքելյանի խոսքով՝ այս խանութ սրահում ներկայացված են ինչպես արդեն հայտնի և համբավ վայելող ապրանքանիշերը, այնպես էլ կերամիկական սալիկների, լամինատե հատակների և պաստառների 2024 թվականի նոր հավաքածուները։

0U4A7883.JPG (6.13 MB)

0U4A7940.JPG (6.24 MB)

Պաստառներ, շինարարական գործիքներ, ներկեր, դռներ, բռնակներ, սալիկներ ու սանկերամիկա, լվացարաններ ու ծորակներ, ցնցուղներ և աքսեսուարներ, հայելիներ, լամինատե հատակներ, օդորակիչներ, ջեռուցման համակարգեր. մի խոսքով՝ ամեն ինչ տան շինարարության, վերանորոգման, ներքին հարդարման ու կահավորման համար։ Խանութ, որտեղ այցելելով կարող եք գտնել ձեր նոր տանն անհրաժեշտ ամեն ինչ՝ անկախ նրանից, թե ինչ ոճ եք նախընտրում։

0U4A7990.JPG (4.47 MB)

0U4A8000.JPG (5.40 MB)

«Մենք ոչ միայն անընդմեջ զարգացնում և բարելավում ենք մեր խանութի կոնցեպտը, այլև հայ սպառողին ենք ներկայացնում միշտ նոր, թարմացված տեսականի և սպասարկման նոր որակ»,- նշեց Դավիթ Առաքելյանը։

4A3A5714.JPG (10.69 MB)

4A3A5737.JPG (10.31 MB)

Ավելի քան երկու տասնամյակների գործունեության ընթացքում «Նոր տուն» խանութների ցանցը, որն արդեն 21 վաճառակետ ունի Երևանում եւ մարզերում, մեծ ճանաչում եւ վստահություն է ձեռք բերել իր բարձրորակ ապրանքների եւ գնային ճկուն համակարգի շնորհիվ։ Խանութ սրահներում հաճախորդները միշտ կարող են կատարել ընտրություն՝ համադրելով լավագույն գին և որակ հարաբերակցությունը։

4A3A5744.JPG (11.63 MB)

4A3A5745.JPG (12.94 MB)

Անդրանիկի 149/2 հասցեում վերաբացված «Նոր տուն» խանութ սրահներն աշխատում են երկուշաբթիից մինչև շաբաթ 9.30-19.00, իսկ կիրակի` 10.00-18.00։