Այսօր ստեղծված խնդիրը դա մենակ ոսկեպարցու խնդիրը չէ, դա հայ մարդու խնդիրն է: Այս մասին հրազդանցիների հետ հանդիպմանը ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Ոսկեպարը միայն ոսկեպարցունը չէ, Տավուշն էլ տավուշցունը չէ, այն նաեւ հայ ժողովրդինն է: Չտալու ձեւը հետյալն է՝ համահայկական ու համընդհանուր դիմադրություն, պետություն ունենալու բանաձեւն էլ այս պահին դա է: Եթե ուզում ենք հայրենիք ունենալու, ժողովուրդը պետք է պատրաստ լինի այդ հայրենիքը պաշտպանելու, իսկ իշխանությունը՝ կազմակերպելու: Մի քանի օր առաջ երկրի ղեկին հայտնված այս հանցագործ խուլիգանը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ պետք է սկսել սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներ եւ դա պետք է սկսենք Տավուշից: Եւ մինչեւ այդ աշխատանքները սկսելը էն գլխից հայտարարեց, որ այն 4 բնակավայրեը որ կան, դրանք հայկական չեն, մերը չեն, Ադրբեջանինն են եւ սրանով լեգիտիմ իրավունք տվեց Ադրբեջանին կամ սրանով փորձում է լեգիտիմացնել Ադրբեջանի ագրեսիան այդ տարածքների նկատմամբ»,-ասում է Սաղաթելյանը՝ շեշտելով, որ չի կարելի սահմանագծման աշխատանքները սկսել այն հատվածից,որտեղ կան դիրքային առավելություններ:
Պատգամավորը նշում է, եթե իրականում նման աշխատանքներ արվելու են, ապա պետք է սկսել Սյունիքից, Գեղարքունիքից, որտեղ Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածքում է:
«Նախ հայտարարում է որ այդ տարաածքները Ադրբեջանինն է, հետո ասում է, որ չտանք կլինի պատերազմ: Էս մարդը շարունակում է Ալիեւով վախեցնել հայ ժողովրդին ու հանձնել մեր երկիրը: Սա 4 բնակավայրի հարց չէ, Սա Հայաստանի այդ հատվածի պաշտպանական համակարգը ոչնչանում է»,-ասել է նա:











