Հայաստանն ու ԵՄ-ն առաջընթաց են գրանցել անվտանգության ոլորտում համագործակցության մեջ: Այս մասին ապրիլի 4-ին Ազգային ժողովում «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարներն ու մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։
Այս համատեքստում նա մատնանշեց քաղաքական երկխոսության ակտիվացումը, ինչպես նաև անվտանգությանն առնչվող հարցերի հստակ և անկեղծ քննարկումը։
Դեսպանը հիշեցրեց նաև եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելության Հայաստան գործուղումը։ «ԵՄ առաքելությունը հայ ժողովրդի համար հստակ և հասկանալի գործողություններ է ձեռնարկում սահմանամերձ շրջաններում անվտանգության ամրապնդման ուղղությամբ», - ասել է Մարագոսը։











