Բրիտանական ծերանոցի 111-ամյա բնակիչը Գինեսի կողմից պաշտոնապես ճանաչվել է աշխարհի ամենատարեց տղամարդը։

Գինեսի ռեկորդների գրքում ասվում է, որ Ջոն Ալֆրեդ Տինիսվուդը Սաութպորտից, Անգլիա, արժանացել է տիտղոսին 114-ամյա վենեսուելացի Խուան Վիսենտե Պերեսի մահից հետո, և պաշտոնյաները հաստատել են, որ մոլորակի նախկին երկրորդ ամենատարեց մարդը՝ 112-ամյա ճապոնացի Գիսաբուրո Սոնոբեն, մահացել է մարտի 31-ին։

1912 թվականի օգոստոսի 26-ին ծնված Թինիսվուդը դեռ ինքն է վեր կենում անկողնուց, տնօրինում է սեփական ֆինանսները և ամեն օր լսում ռադիո՝ նորություններին հետևելու համար:

Նա իր երկարակեցությունը վերագրում է «մաքուր բախտին»։ Թինիսվուդի խոսքով՝ ինքը հատուկ դիետաների չի հետևում, բայց կարծում է, որ առողջության պահպանման գլխավորը չափավորությունն է։ Թինիսվուդն ունի մեկ դուստր, չորս թոռ և երեք ծոռ։

Իսպանացի Մարիա Բրանյաս Մորերան՝ աշխարհի ամենատարեց կնոջ և ամենատարեց մարդու կոչումներ ունեցողը, մարտին նշել է իր ծննդյան 117-ամյակը։