«Մալաթիա» տոնովաճառը, որտեղ այսօր խոշոր հրդեհ է բռնկվել, այսօր փակ է եղել: NEWS.am-ի թղթակցիը դեպքի վայրից հայտնում է, որ հրդեհի հետեւանքով այրվել է ավտոմեքենաների պահեստամասերի հատվածը:
Տոնավաճառի աշխատակիցները պատմում են, որ շատ արագ տոնավաճառի անվտանգության աշխատակիցները իրենց ուժերով հանգցրել են կրակը, եւ երբ հրշեջ խմբերը ժամանել են, արդեն հանգցնելու բան չի եղել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր հրդեհ է բռնկվել Մալաթիա տոնավաճառում։ Այն բռնկվել է ժամը 12։38-ին, դեպքի վայր է մեկնել փրկարար ծառայության 6 մարտական հաշվարկ. Այրվել է 3 տաղավար։
Հրդեհի պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:











