Տավուշի մարզում՝ Այրումից Բագրատաշեն տանող հատվածում ճանապարհը փակած բնակիչների նկատմամբ այնտեղ բերված ոստիկանական մեծաթիվ ուժերը՝ այդ թվում կարմիրբերետավորները բիրտ ուժ կիրառեցին, բացեցին ճանապարհը, շուրջ երկու տասնյակ մարդ բերման է ենթարկվել։

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանին ոստիկանները հրել են, փորձել բերման ենթարկել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ու շուրջ 20 անձ տարվել են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին։ Բերման է ենթարկվել նաև պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը․ նա արդեն ազատ է արձակվել, սակայն մարմնական վնասվածքներ ունի։