Հորական տատիկիս ծնողները Ղարսից են եղել, իրենց ծնողներին իրենց աչքի առաջ մորթել են. թուրք հարեւաններն իրենց տարել պահել են: Այս մասին NEWS.am-ին պատմեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եկած տարեց տղամարդը:

«Մ«ի հատ էլ կույր պապիկ են ունեցել, որ փախել են դեպի ԳՀյումրի, այդ ճանապարհին չեն կարողացել նրան բերել: Նստացրել են եկեղեցու մոտ քարին, գլխին շոր են գցել ու շարժվել են: Իրենք փոքր են եղել՝ երկու քույր, երկու եղբայր: մեծացել են Լենինականի մանկատանը»,- պատմեց տղամարդը:

Նա շատ ծանր է տանում, որ այսօր հողեր են հանձնվում Ադրբեջանին:

«Ես երկրապահ եմ, պատերազմի մասնակից, շատ ծանր եմ տարել»:

Նրա կինը շարունակեց. «Նստած լաց էր լինում երեխայի պես, երբ հանձնում էին, քանի որ ինքն է մասնակցել Արցախում այդ հողերի ազատագրմանը»:

Անդրադառնալով սահմանազատման գործընթացին, նախկին ազատամարտիկն ասաց. «Շատ սխալ, անօրինական բան են անում»:

Կինը հավելեց. «Դուք նման ղեկավար տեսած կա՞ք, որ ասի՝ սա նրա հողն է, սա էլ էն մյուսի հողն է: Մի օր Ալիեւին լսած կա՞ք, որ ասի՝ էս իմ հողը չի, հայի հողն ա: Աններելի հանցանք է գործում: Ես ոնց հասկացա, էս իշխանությունը թուրք իշխանություն է»:

Ինչ վերաբերում է առաջարկին՝ վեր հանել ցեղասպանության զոհերի անունները, տղամարդն ասաց. «Անդրանիկ Քոչարյանը կրկնեց Էրդողանի բառերր»: