Բագրատաշենում եւս իրավիճակը լարված է։ Ոստիկանները ճանապարհը փակած ավտոմեքենաները գրկելով փորձում են հանել ճանապարհից։

Քիչ առաջ ժամանեց շտապօգնության մեքենա, քանի որ քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացել էր։

Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածը, Երևան-Գյումրի մայրուղին՝ Ալագյազի հատվածում, Երևան-Վարդենիս ճանապարհը՝ Մարտունու  հատվածում:

Փողոցներ են փակվել նաեւ Երեւանում. մասնավորապես, այս պահի դրությամբ փակված է Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը՝ Ներքին գործերի նախարարության դիմաց:

Հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր: