Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքում  Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը պատմեց իր վզիցց կախված խաչի մասին:

«Այս խաչը գյումրեցի վարպետ Արտակի կողմից նվեր եմ ստացել 2020-ի սեպտեմբերի 25-ին: Արտակն այն կոչեց խաղաղության եւ հաղթանակի խաչ, որովհետեւ առանց հաղթանակի խաղաղություն չի լինում: Այս ամբողջ պատերազմի ընթացքում այս խաչը եղել է իմ պարանոցին եւ այդ աղետալի հետեւանքներից հետո ես ուխտի պես կրում եմ այս խաչը:

Միայն այն դեպքում ես կարող եմ այն հանել պարանոցիցս, երբ ազգովի հաղթանակած լինենք: Այս խաչը փամփուշտներից է կազմված, որոնք այս ամբողջ ժամանակահատվածում ուղղված են եղել մեր ինքնությանը: Այս խաչի պահպանությունը ինձ հետ ճանապարհորդել է բոլոր դժվար ու տառապալից օրերով: Ես մաղթում եմ, որ այս խաչի պահպանությունը լինի ոչ միայն ինձ, այլեւ ձեզ բոլորիդ վրա: Արհնվեք դուք»,-ասաց նա: