Պարոնյանի թատրոնի դիմացի հատվածում ոստիկանական մեքենան մի կողմ է քաշվել, որից հետո Կամազը մտել է ժողովրդի մեջ` շատ մեծ արագությամբ: Այս մասին ինստագրամի իր սթորի բաժնում պատմել է Հանրապետության հրապարակում գտնվող փասաբան Դավիթ Թովմասյանը, որը նաեւ տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից:

«Հերիք չէ, որ վարորդը գտնվում էր անադեկվատ վիճակում, մեքենայի ապակիները իջեցրել ու գոռում էր` ստեղ սրբազան կա, հլը սրբազանի տեղը ասեք: Այս պատմության ամենաուշագրավ կողմը գիտեք որն է, որ այդ փողոցը,որով եկել է կամազը, հակառակ ուղղություն ունի, այսինքն պրոտիվ է եկել վարորդը, ընդ որում Շահումյանի հրապարակի ելքի հատվածից պարեկները փակել էին հրապարակ տանող ուղղությունը եւ փողոցը ողողված էր կարմի բերետներով, պահպանության ծառայության եւ պարեկային ծառայության աշխատակիցներով: Եթե այդ վարորդը կարողացել է հայտնվել հրապարակի խալու վրա, առնվազն մենք գործ ունենք ֆոկուսնիկի հետ: Ես վաղը հաղորդում եմ ներկայացնելու հանցագործության մասին, որովհետեւ մեզ պետք չեն իրավապահ համակարգի աշխատակիցներ, որոնք չեն գիտակցում իրենց առաքելությունը, այլ համագործակցում են ինչ-որ հանցավոր տարրերի ու երեւույթներ դեմ»,- պատմել է նա:

 Նա նաեւ հայտնել է, որ մեկ հոգու շտապօգնության մեքենայով տարել են:

Հանրապետության Հրապարակում բեռնատար մեքենան վարել է հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ։ Ոստիկանները վարորդին բերման են ենթարկել: