Վրաստանի խորհրդարանում, լիագումար նիստի ժամանակ, խորհրդարանական ընդդիմության եւ մեծամասնության ներկայացուցիչների միջեւ քաշքշուկ է տեղի ունեցել, տեղեկացրել է վրացական Առաջին ալիքը։

Մինչ այդ պատգամավորները քաղաքական հայտարարություններ էին անում աղմուկի պայմաններում։

Ավելի ուշ վեճը վերաճել է ֆիզիկական դիմակայության։