Արցախյան պատերազմում վիրավորում ստացած վետերանները միացել են Բագրատ Սրբազանի շարժմանը։ Նրանք ողջագուրվեցին Սրբազանի հետ։ Բագրատ Սրբազանն էլ պատմեց ներկաներին, որ վետերանները անհնազանդության ակցիաների ընթացքում գնացել են նաև Կիրանց, և իրենց աջակցությունն են հայտնել տավուշեցիներին։
Նշենք, որ այժմ շարժման անդամները քայլերթով գնում են դեպի Սուրբ Աննա եկեղեցի՝ օրն ամփոփելու, ինչպես նաև իրենց վաղվա անելիքները քննարկելու համար։
Մինչև քայլերթը աննախադեպ թվով ոստիկանական ուժեր չէին բացում Սրբազանի ճանապարհը, սակայն երկար երկխոսությունից հետո ոստիկանները համաձայնեցին բացել Սուրբ Աննա եկեղեցի տանող ճանապարհը։











