Տավուշը հանուն հայրենիքի շարժումն առաջնորդող Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:
«Առաջին հերթին ծանոթանալու եմ նրանց հետ, իրավիճակն եմ ներկայացնելու, երրորդն էլ այս ամբողջ գործընթացի ներառականության մասին ենք խոսելու»,- մինչ հանդիպման մեկնարկը լրագրողների հետ զրույցում ասել է սրբազանը։
Նշենք, որ նա նախօրեին հանդիպել էր բժիշկների, դասախոսների հետ: Բագրատ Սրբազանը նաեւ հայտարարել էր առաջաիկայում ճանապարհային քարտեզը հրապարակելու եւ մեծ հանրահավաքի մասին:











