Ոստիկանական որոշ բաժիններում մի շարք ոստիկաններ անցել են բոլոր սահմանները եւ մասնավորապես անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, որ էնպիսի իրավիճակ կստեղծեն, որ դպրոց նույնիսկ չեն կարողանա այդ երեխաները այսուհետեւ հաճախել։ Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, հավաքի ժամանակ հայտնել է իրավապաշտպան Սերգեյ Հարությունյանը։ 

«Նույնիսկ ծնողներին սպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից։ Կոչ եմ անում, հորդորում եմ ոստիկաններին։ Տղե՜րք, խելքներդ հավաքեք գլուխներդ։ Ես չգիտեմ, հույսներդ ինչի վրա եք դրել, բայց ու՞մ եք պաշտպանում․ մի խմբակի եւ խմբակի առաջնորդի, որի շնորհիվ, որի գործողությունների եւ անգործության հետեւանքով Հայաստանը, հայրենիքը կե՞ս դառավ, որ օր օրի կես-կես բաժանու՞մ են։ Էն անձին եք պաշտպանում, որի հոգին փառավորվում էր, երբ ձեզ եւ ձեր կոլեգաներին՝ ոստիկաններին, ծեծու՞մ էին։  Նորից եմ կրկնում․ խելքներդ գլուխներդ հավաքեք, հատկապես անչափահասների պահով ես մեր հինգի անունից եմ ասում՝ մենք հետեւողական կլինենք եւ ամեն ինչ արձանագրվում է», - ասել է իրավապաշտպանը։