Քաղաքացիների Սարդարապատի հուշահամալիրում «Սրբազան պայքար» գրությամբ ծաղկեպսակով ծածկել են կառավարության ղեկավարի անունից դրված ծաղկեպսակը։
Մամուլում տարածված լուրերի համաձայն, Նիկոլ Փաշինյանի` Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր գնալուց առաջ այնտեղից հեռացրել են բոլոր ծաղկեպսակները, այդ թվում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և նախկին նախագահների անունից դրվածները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք՝ ոստիկանները, սևբերետավորները շղթա էին կազմել և խոչընդոտում էին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի մուտքը Սարդարապատի հուշահամալիր, քանի որ պետք է այցելեր Նիկոլ Փաշինյանը իր կառավարության անդամների ու ՔՊ-ականների հետ։











