Իրավապաշտպան, 5 իրավաբանների նախաձեռնության անդամ Ռուբեն Մելիքյանը` այսօր` հունիսի 2-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում ներկայացրեց ոստիկանության աշխատակիցների տարբեր «անպատվաբեր» արարքների մասին։
«Մեքենաները տարել են հատուկ պահպանվող տարածք, իսկ հիմա «Նոյի թվի» գործեր են ուզում կապել, մեքենաները երկար պահելու համար: Մի արեք նման բաներ»,- ընդգծեց նա:
Ռուբեն Մելիքյանը հարթակից հնչեցրեց 27 այն քաղաքացիների անունները, որոնք ձերբակալվել են երկու օր առաջ` ԱԳՆ շենքի դիմաց ոստիկանների կողմից իրականացված սադրանքի հետևանքով:
Մելիքյանն այլանդակություն որակեց Դանիել սարկավագի նկատմամբ վերաբերմունքը, երբ ոստիկանները ծաղրել են, «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով հարվածել:
Ոստիկանները ծաղրել են Դանիել սարկավագին. «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով հարվածել. Մելիքյան
Հասանելի է
русскийՏեղադրություն











