Ռուսաստանի Նովգորոդ քաղաքի հայտնի Զնամենսկի տաճարի հարևանությամբ գտնվող Կինոյի թանգարանը Ռուսաստանում միակ մասնավոր թանգարանն է, որը ներկայացնում է կինոյի պատմությունը՝ ստեղծումից մինչև թվայնացում:  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում թանգարանի հիմնադիր Վալերի Ռուբցովը պատմում է՝ թանգարանի ստեղծման գաղափարը առաջացել է դեռևս 2012 թվականին, երբ ինքը հասկացել է, որ ժամանակակից կինոյի ֆոնին ֆիլմարտադրության հին տեխնիկան աստիճանաբար մոռացվում է:

photo_5447443494558882714_y.jpg (90 KB)

 Թանգարանի հիմնադիր Վալերի Ռուբցովն ինքն էլ երիտասարդ տարիքում զբաղվել է սիրողական ֆիլմարտադրությամբ. թանգարանում ցուցադրված հավաքածուի հիմքը հենց իր ունեցած ցուցանմուշներն են եղել: Տարիներ շարունակ խնամքով հավաքած ցուցանմուշները Վալերի Ռուբցովը  հնարավորություն է ունեցել մեկ հարկի տակ ներկայացնել միայն 2018 թվականին: Այսօր թանգարանում մոտ 4000 ցուցանմուշ կա:

Screenshot 2024-06-19 181355.jpg (149 KB)

Տեսախցիկներ, սիրելի դերասանների լուսանկարներով ու ստորագրություններով պաստառներ, ֆիլմերի օրիգինալ սցենարներ, նվագարկիչներ, խորհրդային ֆիլմերում օգտագործված հագուստներ, հայտնի մուլտֆիլմեր, համր ֆիլմերի ցուցադրություն. սովետական ֆիլմերի սիրահարների մոտ այս վայրը մանկության ու պատանեկության ջերմ հուշեր է արթնացնում:

photo_5447443494558882715_y.jpg (80 KB)

Կինոյի թանգարանի առաջին հարկում ցուցադրված է «Կինեմատոգրաֆ. Սկիզբը» հավաքածուն,  որտեղ ներկայացած է,  թե ինչպես է ծնվել կինոն և ովքեր են եղել դրա ակունքներում: Թանգարանի երկրորդ հարկում էլ ներկայացված են ֆիլմարտադրության բոլոր մասնագիտությունները. սցենարիստ, ռեժիսոր, դերասան, օպերատոր, դիմահարդար, բեմադրիչ նկարող, հագուստի դիզայներ:

Screenshot 2024-06-19 181417.jpg (152 KB)

Վալերի Ռուբցովը Կինոյի թանգարանի այցելուներին  է ներկայացնում խորհրդային  դերասաններ Իրինա Ալֆորովային և Ալեքսանդր Աբդուլովին նվիրված հանդերձարանը, որտեղ ներկայացված են դերասանների ստորագրություններով պաստառներ, նրանց մասնակցությամբ ֆիլմեր, թատերական ազդագրեր:

photo_5447443494558882716_y.jpg (97 KB)

Թանգարանում իրականացվող էքսկուրսիաների ժամանակ նա այցելուներին ցուցադրում է նաև,  թե ինչպես էին սովետական ֆիլմերում ձայնագրում քայլերի, քամու, կրակի ձայները, ձիերի ոտնաձայները, թռչնի թեւերի թափահարման ձայները:

Screenshot 2024-06-19 181432.jpg (42 KB)

Երեկոյան ժամերին թանգարանում նաև կենդանի երաժշտության ներքո համր ֆիլմեր են ցուցադրում: Թանգարանի մուտքի տոմս գնած այցելուն հնարավորություն է ստանում նաև մասնակցել համր ֆիլմերի ցուցադրությանը, կազմակերպվող քննարկումներին ու դասընթացներին:

photo_5447443494558882719_y.jpg (81 KB)