Բագրատ Սրբազանը Բաղրամյան պողոտայում ամփոփում է օրը եւ ներկայացնում է վաղվա անելիքները: Նշենք, որ Բաղրամյան պողոտան փակ է կիրակի օրվանից, երբ Բագրատ Սրբազանն ու հանրահավաքին մասնակող քաղաքացիները երթով բարձրացան այնտեղ:
Ոստիկանությունը այդ օրվանից մեծաքանակ ուժեր է կենտրոնացրել այնտեղ, նաեւ փշալարեր են տեղակայել:
Նշենք, որ Բագրատ Սրբազանը հայտարարել է 96 ժամ տեւող պայքարի մասին, որի ժամանակ ԱԺ ընդդիմադիր ուժերը պետք է արտահերթ նիստ հրավիրեն կառավարության հրաժարականի օրակարգով:











