Կառավարության հրաժարականի հարցի քննարկումը և հրավիրված նիստը կայանալու է հունիսի 17-ին ժամը 18:30ժին։ Այս մասին այսօր` հունիսի 11-ին, հայտարարեց ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը` Բաղրամյան պողոտայում:
«Սա իրավունքի ուժով պարտադրված նիստ է և պետք է գումարվի։ Միայն մնում է, որ ՔՊ-ն ունենա կամք և գա այդ նիստին, որպեսզի իրենց հակափաստարկները բերեն այն փաստի շուրջ, որ այս կառավաությունը անելիք չունի և պետք է հեռանա։ Հունիսի 17-ին ժամը 18:30-ին նիստը գումարվելու է»,-ասաց նա:
Մինասյանը նաեւ հայտարարեց, որ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հակաօրիինական նիստ է անցկացրել, քանի որ ԱԺ նիստին զուգահեռ չեն կարող նիստ հրավիրել, իրենց էլ որեւէ կերպ չեն զգուշացրել, որ նիստ են ացկացնում, սակայն դա ոչ մի ձեւ չի ազդում հունիսի 17-ին` 18:30-ին իրավունքի ուժով գումարվող ԱԺ արտահերթ նիստի վրա:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մինչև երկու ամսով հետաձգել է ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների հեղինակած «Կառավարության հրաժարականի եւ նոր կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության մասին» ԱԺ ուղերձի նախագիծը։
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը տեղեկացրել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն` հիմնական զեկուցողի բացակայության պատճառով հարցի քննարկումը հետաձգվել է մինչև 2 ամիս ժամկետով:











