Բագրատ սրբազանի առաջնորդությամբ մենարկել է հանրահավաքը Բաղրամյան պողոտայում:
Նշենք, որ առավոտյան Բագրատ սրբազանի կոչով քաղաքացիները հավաքվել էին կառավարության շենքի մոտ, սակայն կառավարության նիստ այդպես էլ տեղի չի ունեցել:
Հիշեցնենք, որ Բաղրամյան պողոտան արդեն 4-րդ օրն է, որ փակ է, այնտեղ բազմաթիվ վրաններ են տեղադրված:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ Ոստիկանության մեծաքանակակ աշխատակիցներ բիրտ ուժ են կիրառել հավաքի մասնակիցների նկատմամբ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն է կտրվել: Տուժել են նաեւ լրագրողներ. Լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով NEWS.am-ի օպերատորը ստացել է ոտքի կոտրվածք:











