Ադրբեջանը պետք է լքի Հայաստանի տարածքը: Այս մասին հունիսի 15-ին «Արարատյան ալյանսի շուրջ» համաժողովի ժամանակ հայտարարել է նախկին վարչապետ, ՀՀ ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը։
Նրա խոսքով՝ սահմանազատում չի կարող տեղի ունենալ ուժի սպառնալիքի ներքո։
«Խորհրդային տարիներին սահմաններն այնպես էին գծվում, որ երկրների և ժողովուրդների միջև կոնֆլիկտի պոտենցիալ լիներ։ Դա թույլ էր տալիս կենտրոնին կառավարել այս տարածքը։
Այս սահմանների վերականգնումը, ինչպես հիմարաբար խոսում են Հայաստանի իշխանությունները, նշանակում է ջուր լցրել միջէթնիկական հակամարտության վերսկսման ջրաղացին։ Պատահական չէ, որ գրեթե բոլոր նախկին հետխորհրդային երկրները հակասություններ ունեն միմյանց հետ։
Գնալ նախկին խորհրդային հանրապետությունների միջև սահմանների վերականգնման ճանապարհով, նշանակում է դանդաղ գործողության ռումբ դնել»,- հավելեց Հարությունյանը։











