Վրաստանի Թեմքայի ծերանոցում բնակվող 88-ամյա Շոթա Բիձինաշվիլիի եւ 75-ամյա Ռիմա Ռիկումցիանիի «Love story»-ն ավարտվել է ամուսնությամբ, հայտնում է վրացական itv.ge համացանցային հեռուստատեսությունը:
Ըստ itv.ge-ի հարսանեկան արարողության ժամանակ, սիրահարված զույգի կողմից հնչել են բազմաթիվ սրտառուչ խոսքեր: Արցունքն աչքերներին նրանք Աստծո առաջ խոստացել են իրար երբեք չդավաճանել, ընդմիշտ սիրել իրար` մինչեւ մահ:
Սա երջանիկ զույգի ամուսնական արարողության առաջին մասն էր, երկրորդ մասն արդեն շարունակվել է ծերանոցում, որտեղ նորապսակները հարսանեկան վալս են պարել եւ նրանց շնորհավորել են Վրաստանի շոուբիզնեսի հայտնի ներկայացուցիչները:
Նշենք նաեւ, որ ծեր նորապսակներն իրենց հարսանեկան զգեստները կարել են հատուկ ոճաբանի մոտ եւ իրենք են ընտրել իրենց աքսեսուարները:











