Պատերազմի առաջին օրվանից մինչեւ այսօր ոչ մի լավ բան, ոչ մի ճիշտ, ոչ մի կարգուկանոն չի եղել: Այս մասին Մեղրիում Բագրատ Սրբազանի հետ հանդիպման եկած արցախցին է ասել, ում որդին ինքնասպան է եղել Շուշիում, որպեսզի գերի չընկնի:

«Տղուս`«Ցոր»-ի երկու հրամանատարները, դասակի հրամանատարը իրենց խաբելով պահել են Շուշիում, ու իրենք էլ փախուստի են դիմել: Մեկը` Հայկ Գեւորգյանն է արցախցի, մյուսը` Արտյոմ Առաքելյանը, որը ժամանակավոր եկել էր կամանդիրին  փոխել: Ինքը ասում էր` իմանայի, երեխեքը զոհվելու էին, կիջեցնեի, ու իրենք իջել են Ստեփանակերտ: Երեխեքը վիրավոր, կռված ու իմ տղան էլ ինքնասպան է եղել, որ գերի չընկնի»,- պատմում է հայրը:

Նա նշում է, որ Շուշին հանձնված է եղել, քանի որ եթե պաշտպանեին, չէր հանձնվի. «Շուշին հանձնել են, եթե իմ  նման երեք հոգի էլ լիներ վերեւում, կարային պահեին: Ազերին իր զորքով մտել է Շուշի ու ժամը յութին միանգամից հարձակում է եղել մեր բանակի վրա: Զորքը կռվել է, թե Շուշիում, թե քաղաքի մատույցներում: Սաղ մեղքը իրենց վրա է, մինչեւ էսօր էլ լավ խաբում են»:

Նա նշում է, որ իր համար որդուց հետո էլ ոչինչ կարեւոր չի, ուղղակի ինքը պայքարում է, որ իր որդու և նրա նման հազարավորների արյունը թափված չլինի «հանուն ոչնչի»: Մանրամասները` տեսանյութում: