Երեւանում, նոյեմբերի 27-ին, Հյուսիսային պողոտայում մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ իրենց դժգոհությունը հայտնելով հեռուստաեթերից ամեն օր թափվող աղբի դեմ։ Նրանք պաստառներ էին պատրաստել հետեւյալ գրություններով. «Ձեր մատուցած եթերը ձեր երեխաներն էլ են դիտում», «Դադարեցրեք աղբ մատուցել հեռուստացույցից», «Վերջ տվեք անիմաստ եւ դեգեներացնող սերիալներին», «Դադարեցրեք նպաստել ցածր ճաշակի ձեւավորմանը» եւ այլն:

Մի քանի օր առաջ էլ koghbartschool անունով օգտատերի կողմից YouTube-ում տեղադրվել է երիտասարդների ուժերով պատրաստած սոցիալական գովազդ` ընդդեմ հայկական հեռուստաեթերն ողողած աղբի: