Եթե իրավական պետություն լինեինք, գլխավոր դատախազը պետք է անմիջապես քրգործ հարուցեր Արցախն Ադրբեջանի կազմում ընդունող անձի նկատմամբ: Այս մասին Անկախության Հռչակագրի 34-րդ տարեդարձին ասաց ԳԽ նախկին պատգամավոր, ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը։
Կիմ Բալայանի խոսքով՝ Հռչակագիրը հիմք է հանդիսանում ՀՀ Սահմանադրության մշակման, պետական օրենքների ընդունման, պետական մարմինների գործունեության համար, դա հիմք է՝ մեր իրավաքաղաքական պետական կյանքի կառուցման համար։
«Այսօր մենք տեսնում ենք, որ Հայաստանի ինչ-որ պաշտոնատար անձ, վարչապետ լինի, թե մեկ ուրիշ անձ, ինձ չի հետաքրքրում, ընդունում է Լեռնային Ղարաբաղը, այն էլ՝ Ադրբեջանի կազմում։ Եթե մենք իրավական աշխարհում ապրեինք, ինչպես ամրագրված է Սահմանադրությունում, գլխավոր դատախազն անմիջապես, եթե ոչ հայրենիքի դավաճանության, ապա գոնե ինքնիրավչության համար պետք է քրեական գործ հարուցել և պատասխանատվության ենթարկեր»,- ասաց Կիմ Բալայանը։
Նա շեշտեց, որ նույն Գերագույն խորհրդի ընդունած որոշմամբ՝ Հայաստանի որևէ պաշտոնյա իրավունք չունի Արցախը ճանաչել այլ պետության կազմում։











