ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանգստյան օրերին հեծանվավազք է կազմակերպել Սեւանա լճի շուրջ: Առաջին օրը նա հեծանվավազքի մասնակիցների հետ վաղ առավոտյան ժամանել է Սեւան, ապա քշել 93 կիլոմետր, այնուհետեւ հանգստացել եւ գիշերել Սեւանի ափին՝ վրաններում:

Փաշինյանը տեղեկացրել է, որ այսօր ավարտել են հեծանվավազքը. «Հասանք այն կետը, որտեղից մեկնարկել էինք. Սևանի շուրջ 213 կմ քշեցինք»,- իր էջում գրել է նա: