Տպավորություն է, որ Հայաստանի իշխանություններն առհասարակ դեմ են արցախցիների՝ Արցախ վերադառնալուն, ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանը կամ Թուրքիան է դեմ: Այս մասին Արցախի անկախության օրվան նվիրված միջոցառման ընթացքում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Գլխավոր խնդիրը որն այսօր ունենք մի կողմից Ադրբեջանն է, որն օկուպացրել է Արցախը, մյուս կողմից մեր երկրի իշխանություները, որոնք թշնամի են համարում այն մարդկանց, որոնք Արցախը համարում են հայկական եւ բարձրացնում են վերադարձի հարցը: Արցախի հարցում ՀՀ իշխանություններն ունեն մեկ տեսլական ու մոտեցում՝ արցախի հարցը փակելը ու այն որևէ ձևով չարծածելը: Երբ ՀՀ կառավարիչը հայտարարում է, որ արցախի իշխանությունների, արցախցիների վերադարձի իրավունքն ընդունելի կամ ընկալելի չէ, ապա պետք է հստակ ասի՝ իսկ ո՞րն է ՀՀ իշխանությունների մոտեցումը, որովհետեւ այն, ինչ հնչել է այս պահին, տպավարությունն այն է, որ Հայաստանն ընդհանրապես դեմ է արցախցիների վերադարձին, ինչպես Թուրքիան կամ Ադրբեջանն է դեմ»,-ասաց նա:
Պատգամավորը հավելեց, որ Արցախի հետ կապված ՀՀ իշխանությունները ցանկացած հայտարարության թշնամական ձեւով է հակազդում:
Տպավորություն է, որ Հայաստանի իշխանություններն առհասարակ դեմ են արցախցիների՝ Արցախ վերադառնալուն. պատգամավոր
Տեղադրություն











