ՀՅ Դաշնակցություն կուսակցությունը 134 տարի պայքարել է հանուն Հայաստանի ազատության ու անկախության, հանուն միասնական Հայաստանի։ Այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իրենց կուսակցությունը կողմնակից է, որ Հայաստանը միանա Ռուսաստանի հետ միութենական պետությանը։

«Այս կուսակցությանը մեղադրել երկրի անկախությանը վնասելու, անկախության համար չպայքարելու, երկիրը գավառ դարձնելու մեջ, ցինիզմ է և սրբապղծություն։ Եվ այս ամենը միայն բառերով չէ. երեք պատերազմներին Դաշնակցության մասնակցությունը ձեր աչքի առաջ էր։ Այս կուսակցության գաղափարախոսությունը Հայաստանի անկախությունն ու ազատությունն է»,- ասաց նա։