Խորհրդարանում այսօր՝ սեպտեմբերի 11-ին, մեկնարկել է կառավարության հետ հարցուպատասխանի ժամը: Նիստին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ նիստն ավարտվում է վերջին հերթագրված պատգամավորի հարցին պատասխանելուց հետո: Առաջին հերթագրվածը «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանն էր: