Հայաստանը պետք է հետ վերցնի իր ստորագրությունը նոյեմբերի 9-ի հայտարարությունից: Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը։
Ըստ նրա՝ Սյունիքի տարածքով Նախիջևան տրանսպորտային հաղորդակցության հարցը պետք է լինի երկկողմ քննարկման առարկա Հայաստանի և Ադրբեջանի միջև։
«Եթե որոշ մանրամասներ վերաբերում են նաև Իրանին, ապա անհրաժեշտ է եռակողմ բանակցություններ վարել Թեհրանի մասնակցությամբ»,- հավելել է նա։ Խանումյանը վստահություն է հայտնել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի աշխատում: Ռուսաստանն ու Ադրբեջանը հայտարարության բոլոր կետերն անտեսել են:
«ՌԴ արտգործնախարարն ավելի կոշտ հայտարարություններ է անում, քան Ադրբեջանի արտգործնախարարը։ Այս դեպքում ի՞նչ միջնորդության մասին կարող է խոսք լինել»,- ընդգծել է նա։











