Ես միանշանակ հայտարարում եմ, որ այս իշխանությունները հայերի հանդեպ ցեղասպանական գործողություններ են իրականացնում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը:

«Բոլորը օրինական քայլերի կոչ են անում, սակայն արդյոք իշխանությունը օրինական քայլեր է անում: Ես միանշանակ հայտարարում եմ, որ այս իշխանությունները հայերի հանդեպ ցեղասպանական գործողություններ են  իրականացնում եւ քանի որ չունենք նորմալ իրավապահ համակարգ, այս բոլորին օրինական գնահատական չի տրվում: Արցախի խնդիրը ինչ էր, մեր ժողովրդի հետ կապված այսքան սեփականության իրավունքների, սահմանների, իարվունքների խախտումների, ինչ է սա, եթե մարդկանց ստիպում են, որպեսզի Ղարաբաղը հայաթափվի, կամ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում  ճանաչելը ինչ է նշանակում, սա նշանակում է դավաճանություն»,-ասաց նա:

Բալայանը նշում է, որ ժողովուրդն ապստամբելու իրավունք ունի եւ կարող է ապստամբել այս անօրինական ռեժիմի դեմ. «եթե օրինական համակարգ կա, ինչո՞ւ գկխավոր դատախազը քրեական գործ չի հաչրուցել Նիկոլ Փաշինյանի դեմ ԼՂ-ն Ադրբեջանի տարածքում ճանաչելու համար, առնվազն եթե ոչ պետական դավաճանության»: