Նիկոլ Փաշինյան-Ռեջեփ Թայիփ Էրդողան հանդիպման մեջ ինձ տպավորել է այն, որ ՀՀ վարչապետը նրան ներկայացնում է խաղաղության խաչմերուկ փաստաթուղթը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Դրա վրա պետք է շեշտադրում անել և ոչ թե կենտրոնանալ, թե որտեղ էր հանդիպումը, ժպտում էր, թե չէր ժպտում, կամ չգիտեմ՝ ինչ դիրքով էին նստած, գիրքն ինչպես էր պահել։ Դրանք, իմ կարծիքով, երկրորդական հարցեր են»,- ասաց նա:

Ըստ Թունյանի՝ շատ ավելի կարևոր է, երբ Հայաստանը փորձում է իր սահմանակից, ոչ փոքր տերության հետ հարաբերությունները կարգավորել և ներկայացնել ապաշրջափակման այն տարբերակը, որը բխում է մեր երկրի շահերից:

«կարելի է չարախնդալ, բայց դա մեր նպատակն է, ու եթե դա հաջողի, ՀՀ-ն դրանից միայն կշահի: Իսկ գիրքը պահել-չպահելը դա երկրորդական հարց է: Այսինքն, եթե մարդը գնում է հանդիպման որևէ երկրի ներկայացուցչի կամ ղեկավարի հետ հարաբերություները կարգավորելու նպատակով, ինքը պետք է դեմքի «նամռոտ» արտահայտությամբ և չուզելո՞վ գնա»,- ասաց Թունյանը: