Ադրբեջանը COP29-ին ընդառաջ հայ գերիներին եւ պատանդ պահվող անձանց բաց չի թողնի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Եթե տարբեր երկրներ, նույն Ֆրանսիան եւ այլն, հրաժարվում են գնալ Ադրբեջան՝ ասելով, որ եղել են էթնիկ զտումներ, գերիներ են պահվում այդ երկորմ, ագրեսոր, բռնատիրական երկիր է եւ պատճառաբանությունն այն է, որ Հայաստանի հանդեպ է դա կատարվել: Եվրոմիության պատգամավորներ, իրավապաշտպաններ ասում են՝ չի կարելի գնալ եւ Հայաստանը գնում է Բաքու, դա նշանակում է, որ դուք բոլորդ հիմար եք, այսինքն նման խնդիր գոյություն չունի: Եթե Հայաստանը գնում է, Ադրբեջանն ասում է՝ ինչի բաց թողնեմ այդ մարդկանց, եթե Հայաստանը գտնում է, որ ճիշտ է արվել»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: